Թուրքիան ցավակցել է Ստեփանակերտում պայթյունի համար, Հայաստանը՝ դեռ ոչ
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ մոտ վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի զոհերի հարազատներին։
«Ցավակցում ենք այս ողբերգական դեպքի հետևանքով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։
Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում:
Նշենք, որ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ):
Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։
Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։
Նշենք, որ Հայաստանի կառավարությունից որևէ պաշտոնական ցավակցական հաղորդագրություն չի եղել։

Աղբյուրը՝ yerevan.today