Կլուծարվեն բոլոր պետական գերատեսչությունները և ԼՂՀ-ն կդադարի գոյություն ունենալ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր ԼՂ տարածում բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները լուծարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Տեղեկատվական շտաբը։
Հրամանագրում նշվում է, որ հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակը և ելնելով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն այն մասին, որ հաշվի է առնվելու ԼՂ բնակիչների՝ սեփական ունեցվածքով ու տրանսպորտային միջոցներով ազատ, կամավոր և անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով, որոշվել է․
«Մինչև 2024թ․ հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»։
Հրամանագրում նշվում է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։