Լավրովը կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը հիշել ԱՄՆ-ի վրա հույս դնողների ոչ նախանձելի ճակատագիրը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցումՀայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել այն երկրների ոչ նախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա։
Պատասխանելով հարցին՝ կարող է արդյոք Հայաստանը կորցնել Ռուսաստանին, նա նշել է, որ Երևանում առաջատար քաղաքական գործիչներից մի քանիսը ցանկանում են նման սցենար տեսնել և նայում են դեպի Արևմուտք։
«Գիտեք, այնտեղ շատերն են ցանկանում կորցնել Ռուսաստանին և նոր ընկերներ ձեռք բերել», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ եթե նրանք իրենց հույսը դնում են ԱՄՆ-ի վրա, ինչպես պարզ է դառնում ՀՀ ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա ճիշտ կլինի՝ ուսումնասիրեն ԱՄՆ նորագույն պատմությունն ու տեսնեն՝ ինչպես է ԱՄՆ-ն վարվում նրանց հետ, որոնց ձգտում էր իր հովանու տակ վերցնել։
«Այս բոլոր մարդկանց ճակատագիրը խիստ աննախանձելի է»,-շեշտել է նա։
Լավրովը նաև ընդգծել է, որ ամեն դեպքում աշխարհաքաղաքական առումով չի կարելի անտեսել Ռուսաստանի Դաշնության շահերն Անդրկովկասում։
«Պատմականորեն, աշխարհագրորեն, աշխարհաքաղաքական առումով անհնար է կորցնել Ռուսաստանին՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու իմաստով։ Բայց Երևանում որոշ առաջնորդներ նման հույսեր են կապում և ուղիղ խոսում այդ մասին»,-նշել է նա։
Լավրովը կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը հիշել ԱՄՆ-ի վրա հույս դնողների ոչ նախանձելի ճակատագիրը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել այն երկրների ոչ նախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա։
Պատասխանելով հարցին՝ կարող է արդյոք Հայաստանը կորցնել Ռուսաստանին, նա նշել է, որ Երևանում առաջատար քաղաքական գործիչներից մի քանիսը ցանկանում են նման սցենար տեսնել և նայում են դեպի Արևմուտք։
«Գիտեք, այնտեղ շատերն են ցանկանում կորցնել Ռուսաստանին և նոր ընկերներ ձեռք բերել», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ եթե նրանք իրենց հույսը դնում են ԱՄՆ-ի վրա, ինչպես պարզ է դառնում ՀՀ ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա ճիշտ կլինի՝ ուսումնասիրեն ԱՄՆ նորագույն պատմությունն ու տեսնեն՝ ինչպես է ԱՄՆ-ն վարվում նրանց հետ, որոնց ձգտում էր իր հովանու տակ վերցնել։
«Այս բոլոր մարդկանց ճակատագիրը խիստ աննախանձելի է»,-շեշտել է նա։
Լավրովը նաև ընդգծել է, որ ամեն դեպքում աշխարհաքաղաքական առումով չի կարելի անտեսել Ռուսաստանի Դաշնության շահերն Անդրկովկասում։
«Պատմականորեն, աշխարհագրորեն, աշխարհաքաղաքական առումով անհնար է կորցնել Ռուսաստանին՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու իմաստով։ Բայց Երևանում որոշ առաջնորդներ նման հույսեր են կապում և ուղիղ խոսում այդ մասին»,-նշել է նա։
Աղբյուրը՝ tert.am