Քաղաքական

28.09.2023 11:28


Պատերազմից հետո տները սարքեցի, որ էսօր թուրքին թողնեմ. արցախցի ընտանիքի բռնագաղթի ճանապարհը (տեսանյութ)

Պատերազմից հետո տները սարքեցի, որ էսօր թուրքին թողնեմ. արցախցի ընտանիքի բռնագաղթի ճանապարհը (տեսանյութ)

Արցախի կինը արցունքն աչքերին վերջին հրաժեշտ է տվել հայրենի տանը:

«Հրաժեշտ եմ տալիս մեր տանը: Ամբողջ մեր կյանքում տուն ենք սարքել մի քանի հատ, այսօր ամբողջը թողնում ենք դուրս գանք: Իմ պապան առաջին արցախյան պատերազմի մասնակից է, ազատամարտիկ: Ինքն Արցախն ազատագրել է ու անմահացել, ես էլ 44 օր դուրս չեմ եկել Արցախից, ընդհակառակը՝ 44-օրյա պատերազմից հետո բոլոր տներս շինել եմ, սարքել եմ ու հիմա թողնում եմ թուրքին, դուրս գամ»,-ասում է կինը:

«Սա էլ միջազգային մարդասիրական իրավունքի գիրքն է, ես թքեմ էդ իրավունքի վրա, որ լոխ խախտված է»,-ասաց կինն ու սկսեց պատռել գիրքը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը