Քաղաքական

28.09.2023 11:48


Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ և 83-ամյա տղամարդ են կորել

Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ և 83-ամյա տղամարդ են կորել

Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ։ Այս մասին հայտարարություն է տարածել տեղի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Երեխան` Մանիկա Վանյանն, ունի ձեռքի և աչքի խնդիր, հագին` կարմիր գույնի վերարկու։ Մոր`Վերանիկա Վանյանի հեռախոսահամարն է 097 74 80 89։ Տեսնողներին խնդրում ենք ուղեկցել կառավարության շենք` օպերատիվ շտաբ։

Տարեց տղամարդն 83 տարեկան է, հագին եղել է մոխրագույն տաբատ, վանդակավոր վերնաշապիկ։ Երեկ կեսօրին 1-ին դպրոցից դուրս է եկել և չի վերադարձել։ Տեսնողներին խնդրում ենք զանգահարել 097 24 14 60 հեռախոսահամարին»,-ասված է հայտարարության մեջ

Այս խորագրի վերջին նյութերը