Քաղաքական

28.09.2023 15:26


Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի նկատմամբ

Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի նկատմամբ

Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանը լավ գիտի, որ մենք [Հռոմի ստատուտին] կողմ չենք, և Հայաստանը քաջատեղյակ է [Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու հրաման տալու] ուղեղում դժվար տեղավորվող որոշման մասին, որը կայացվել է այս կանոնադրության հիման վրա։ Մենք գիտենք, որ Երեւանում սա շատ լավ հայտնի է։ Սա մի բան չէ, որը մենք ողջունում ենք»,-ասել է Կրեմլի խոսնակը՝ անդրադառնալով Հայաստանի համապատասխան գործողություններին։

Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը