Աշխարհ

29.09.2023 10:41


Ադրբեջանի դեսպանատան մոտ լիբանանահայերի հավաքի ժամանակ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել

Ադրբեջանի դեսպանատան մոտ լիբանանահայերի հավաքի ժամանակ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել

Լիբանանահայ հազարավոր երիտասարդներ սեպտեմբերի 28-ԻՆ բողոքի հավաք են իրականացրել Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան առջև։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արևելք»-ը տեղեկացնում է, որ Լիբանանի «Այն ար» շրջանը հասնելով երիտասարդները միասնաբար երգած են Արցախի քայլերգը։

«Դեսպանատան շուրջ երկրի ապահովական մարմիններ խիստ միջոցառումներ իրականացուցած են, մինչ երիտասարդներու հոսքը դէպի այդ շրջան կը շարունակուի։

Նշենք նաև, որ հաւաքի ընթացքին գրանցուած են բախումներ, իսկ ապահովական մարմիններ արցունքաբեր կազ կիրարած են ցուցարարներու ուղղութեամբ։

Եղած է նաև հրմշտուք, որուն հետևանքով ալ գրանցուած են վիրաւորներ»-գրում է պարբերականը։

Այս խորագրի վերջին նյութերը