Ոսկեվազ գյուղում 36-ամյա վարորդը Honda-ով բախվել է քարե պարսպին և գլխիվայր շրջվել, դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթաչ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Honda Elysion մակնիշի ավտոմեքենան Ոսկեվազ գյուղի վարչական տարածքում «Հայասի» գինու և կոնյակի գործարանի հարևանությամբ, դեռրս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարե պարսպին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել բնակչի հողամասի տարածքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները, քաղաքացիների օգնությամբ, դին պատգարակով մոտեցրել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի դիատարին։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարոևոր գործերով ավագ քննիչ Նորայր Խաչատրյանը, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ քննչական խումբը դեպքի վայրի զննություն էր կատարում, ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Նորիկ Ա․-ն է։