Լրահոս

29.09.2023 11:22


Վայոց Ձորի մարզում բախվել են Mercedes-ն ու ВАЗ-2101-ը. կա զոհ և վիրավորներ․ նրանք Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են

Վայոց Ձորի մարզում բախվել են Mercedes-ն ու ВАЗ-2101-ը. կա զոհ և վիրավորներ․ նրանք Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արտակ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի 72-ամյա Սենորիկ Բ.-ի վարած ВАЗ-2101 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Սենորիկ Բ.-ն և նրա ուղևորներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ 69-ամյա Էլզա Ս.-ն, և 73-ամյա Զաբելա Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել Mercedes-ի վարորդը, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախան հետևանքով 01-ը դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել փոսում:

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Սենորիկ Բ.-ն գիտակցության չգալով մահացել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագողը հայտնում է, որ 01-ի վարորդն ու ուղևորները Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են:

Այս խորագրի վերջին նյութերը