Քաղաքացին հայտնել է Գորիսի ավտոկայանից իրեն առևանգելու, դեպի Հակարի կամուրջ տեղափոխելու և ականջը կտրելու մասին. ՔԿ
2023թ․ սեպտեմբերի 27-ինմեկ անձի կողմից հաղորդում է ստացվել Գորիս քաղաքի ավտոկայանից իրեն առևանգելու, դեպի Հակարի կամուրջ տեղափոխելու և իր ականջը կտրելու վերաբերյալ։
ՔԿ-ից հայտնեցին, որ հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 191-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով։
Կատարվում է նախաքննություն, դրա շրջանակներում պարզվում են հանգամանքները, այդ նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 28-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Պատվական Հակոբյանը և հայտնել, որ սեպտեմբերի 19-ին, Հակարիի կամրջի մոտ Արցախի Հանրապետության բնակիչ 49-ամյա Սարգիս Խուդյանի հրահանգով իր աջ ականջը կտրել են՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների Պ. Հակոբյանը հայտնել է, որ Ս. Խուդյանը «Խաչակիրների» ջոկատի հրամանատարն է:
Քաղաքացին հայտնել է Գորիսի ավտոկայանից իրեն առևանգելու, դեպի Հակարի կամուրջ տեղափոխելու և ականջը կտրելու մասին. ՔԿ
2023թ․ սեպտեմբերի 27-ին մեկ անձի կողմից հաղորդում է ստացվել Գորիս քաղաքի ավտոկայանից իրեն առևանգելու, դեպի Հակարի կամուրջ տեղափոխելու և իր ականջը կտրելու վերաբերյալ։