Լրահոս

29.09.2023 15:06


«Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը… հուզմունքից խեղդվելով…». արցախցի բռնի տեղահանված մարդիկ՝ ֆրանսիացի լուսանկարչի աչքերով

«Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը… հուզմունքից խեղդվելով…». արցախցի բռնի տեղահանված մարդիկ՝ ֆրանսիացի լուսանկարչի աչքերով

Ֆրանսիացի լուսանկարիչը, ով այս օրերին Գորիսում է, նկարագրել է, թե ինչպես է Արցախից բռնի տեղահանված երեխաներից մեկը ճանապարհին բեռնատարի թափքից իրեն խնձոր տվել։

«Ես լուսանկարում էի երեխաներին, ովքեր ճանապարհ էին գնում բեռնատարով…, նրանցից մեկն ինձ խնձոր տվեց: Ես ուզում էի ասել՝ ոչ, որովհետև նա դրա կարիքը շատ ավելի շատ ուներ, քան ես, բայց նրա հայրը և նա պնդում էին, որ ես վերցնեմ այն… Այսքանն էի ուզում գրել։

Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը՝ հուզմունքից խեղդվելով…»,-գրել է լուսանկարիչը՝ կից ներկայացնելով լուսանկարները։

imgonline-com-ua-Resize-5T1rVHsfBWzh imgonline-com-ua-Resize-6CK0sOESxXng imgonline-com-ua-Resize-7NxW2AwyST9T8Ijs imgonline-com-ua-Resize-aCyz0ITACz imgonline-com-ua-Resize-LKENrvUmKLY imgonline-com-ua-Resize-pwjiW7TMGTICfQs imgonline-com-ua-Resize-VJztSh8iek

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը