Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի ներսում փակցված կարող եք տեսնել ցուցանակ, որի վրա գրված է. «Խնայե՛ք ջուրը, Save Water», «Խնայե՛ք էլեկտրաէներգիան, Save Energy», «Պահպանե՛ք անվտանգության և հակահրդեհային կանոնները, Keep safety and Fire-fighting rules»։
«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, թե պետական որ կառույցն ինչպես է օգտագործում խմելու քաղցրահամ ջուրը։ Այսպիսով, խմելու ջուր խնայելու մասին քարոզ անող Ազգային Ժողովը 2023 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 28-ը 4 մլն 125 հազար դրամ արժողությամբ «ըմպելու ջուր» է գնել։ Գնումը կատարվել է «Ագրոսյան» ՍՊԸ-ից։
Ընկերության դեմ հարուցվել է վարչական վարույթ, և գանձման ենթակա գումարը կազմել է 1 մլն 556 հազար դրամ։ Վարչական ակտ ընդունելու մասին հարկ վճարողը պատշաճ կերպով ծանուցվել է, սակայն չի ներկայացել վարույթի նյութերին ծանոթանալու համար և որևէ բացատրություն չի տվել»: