Սյունիքի մարզում 50-ամյա վարորդը Nissan Tiida-ով բախվել է Hyundai ավտոբուսին. երկու երեխա տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը՝ 12:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ 50-ամյա Ա. Ոսկանյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Տեղ գյուղից դեպի Գորիս ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Hyundai մակնիշի ավտոբուսին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ 13-ամյա Վալերի Ն.-ն և 10-ամյա Ասյա Ո.-ն մարմնական վնասվածքներվ տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: