«Դիրքը հետ բերելուց է զոհվել, դիպուկահարի կրակոցից». Մարտունու քաղաքապետի մարտական ընկեր (տեսանյութ)
Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը զոհվել է մարտական դիրքը հետ գրավելիս դիպուկահարի կրակոցից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Սաղյանի մարտական ընկերը։
«Առաջին օրն է զոհվել։ Մարտական դիրքը հետ վերցնելիս է զոհվել. ադրբեջանական կողմը գրավել է մեր դիրքը, մի քանի ժամ հետո հետո այդ դիրքը հետ գրավելիս է դեպքը եղել»,-ասել է մարտական ընկերը և հավելել, որ Մարտունի քաղաքից այդ հարձակման հետևանքով 6 զոհ է եղել։
Հիշելով քաղաքապետի արած գործերը՝ մարտական ընկերն ասել է. «Մարտունու համար շատ բան է արել։ Տնից վերջին կոպեկն էլ ա հանել, ժողովրդի համար է արել։ Այդ տղային թերություն ընդհանրապես չի եղել։ Մենք մեր քաղաքում շատ քաղաքապետեր ենք տեսել, բայց այդ ձևի քաղաքապետ չենք տեսել»։
Նշենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հուղարկավորության արարողությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին 13:00-ից ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակման էր անցել Արցախի դեմ, որի հետևանքով հայկական կողմը ունեցել է հարյուրավոր զոհեր ու վիրավորները: Այդ հարձակման արդյունքում Արցախի իշխանությունները համաձայնել են ռուս խաղաղապահների առաջարկությանը՝ զինադադար հաստատելու, որով նախատեսվում է Արցախի ՊԲ զինաթափում, Արցախի Հանրապետության պետական մարմինների լուծարում և ինտեգրում Ադրբեջանին: