Վանաձորի բժշկական կենտրոնում արցախցի առաջին փոքրիկն է ծնվել. ընտանիքը փոքրիկին սպասել է շուրջ 19 տարի
Վանաձորի բժշկական կենտրոնում արցախցի առաջին փոքրիկն է ծնվել, ինչի մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:
«Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը՝ գեղեցկուհի Ադելը:
Փոքրիկին ընտանիքը սպասել է շուրջ 19 տարի: Ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2 օր առաջ՝ 4 օր անցկացնելով ճանապարհներին: Ընտանիքն այս ողջ ընթացքում եղել է շրջափակման մեջ:
Մայրը մասնագիտությամբ բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, եղել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման եւ վիրահատական բաժանմունքի բուժքույրը, 44-օրյա պատերազմի ժամանակ եւս ակտիվ մասնակցություն է ունեցել, եղել է բուժկետի պետը:
Փոքրիկի ծնունդն ընդունել է մանակաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը, անեսթեզիոլոգ՝ Արայիկ Փիլոյան, Մանկաբույժը Էմիլիա Այվազյանն է:
Շնորհիվ բժշկական կենտրոնի հոգատար բոււժանձնակազմի` թե մայրիկի և թե փոքրիկի առողջական վիճակը բավարար է»,-ասվում է հաղորդագրությունում: