Աշխարհ

01.10.2023 18:53


Անկարայում ահաբեկչություն է տեղի ունեցել

Անկարայում ահաբեկչություն է տեղի ունեցել

Անկարայում Թուրքիայի ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության դարպասների մոտ երկու ահաբեկիչ պայթյուն է իրականացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սոցցանցերում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09։30-ի սահմաններում:

Ոստիկանության երկու աշխատակիցներ թեթև վնասվածքներ են ստացել, հայտնել Է գերատեսչության ղեկավարը։

«Ժամը 09։30-ի սահմաններում մեքենայով ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության մուտքի դարպասին մոտեցած երկու ահաբեկիչները պայթյուն են իրականացրել։ Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուս ահաբեկիչը չեզոքացվել է։ Բաց կրակի հետևանքով մեր երկու ոստիկանները թեթև վնասվածքներ են ստացել»,-գրել է Յերլիքայան։

Նա ընդգծել է, որ թուրքական անվտանգության ուժերը կշարունակեն անզիջում պայքարն ահաբեկչության դեմ:

Այս խորագրի վերջին նյութերը