Աշխարհ

02.10.2023 12:02


Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար

Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար

Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման. այս կարծիքն է հայտնել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը, հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:

Հանդիպման ընթացքում Ահմադիանը մատնանշել է Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար բոլոր կողմերի ջանքերի անհրաժեշտությունը։

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը մատնանշել է Իսլամական Հանրապետության սկզբունքային և հետևողական քաղաքականությունը հարևանների հետ համագործակցության և փոխգործակցության զարգացման և տարածաշրջանը ցանկացած լարվածությունից և հակամարտությունից զերծ պահելու ուղղությամբ:

«Տարածաշրջանի երկրների միջև անկեղծ և կառուցողական երկխոսությունը հիմք է դնում տարածաշրջանի բնակչության կայուն անվտանգության, համաչափ զարգացման, բարգավաճման համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ապահովել և հանդիպում կազմակերպել տարածաշրջանի երկրների միջև»,-հավելել է նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը