Եգիպտոսում հնագետները 5000 տարվա վաղեմության գինով սափորներ են հայտնաբերել
Եգիպտոսի, Գերմանիայի, Ավստրիայի գիտնականների հնագիտական առաքելությունը, որն աշխատում էր 1-ին դինաստիայի ազդեցիկ ներկայացուցչուհի Մերեթ-Նեյթի դամբարանում, հայտնագործություններ է կատարել, որոնք ավելի շատ լույս են սփռում Հին Եգիպտոսի պատմության այս հանելուկային անձնավորության վրա, գրում է Ahram Online-ը։
Նոր գտածոն 5000 տարվա վաղեմության գինով սափորներ են:
Հնությունների Գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մոստաֆա Վազիրին հայտնել է, որ հնագիտական խումբը հայտնաբերել է հուղարկավորման պիտույքներ, ներառյալ հարյուրավոր մեծ գինու սափորներ, որոնցից մի քանիսը անվնաս խցաններ են ունեցել և պարունակել են 5000-ամյա գինու լավ պահպանված մնացորդներ:
Արձանագրությունները նաև ցույց են տալիս, որ Մերեթ-Նեյթը ղեկավարել է կենտրոնական կառավարության գրասենյակները, ինչպիսին է գանձարանը, ինչը հաստատում է այն տեսությունը, որ նա պատմականորեն նշանակալի դեր է խաղացել:
Գերմանական հնագիտական ինստիտուտի տնօրեն Դիտրիխ Ռաուեն նշել է, որ Մերեթ-Նեյթը միակ կինն էր, որը սեփական մոնումենտալ գերեզման ուներ Աբիդոսի առաջին եգիպտական թագավորական գերեզմանատանը, և նա, հավանաբար, իր դարաշրջանի ամենահզոր կինն է եղել։

Աղբյուրը՝ news.am