Աշխարհ

02.10.2023 14:53


Անձրևաջրերը ողողել են Թուրքիայի Փենդիքի շրջանում գտնվող մետրոյի կայարանը

Անձրևաջրերը ողողել են Թուրքիայի Փենդիքի շրջանում գտնվող մետրոյի կայարանը

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել:

Մի շարք շրջաններում փողոցներն ու պողոտաները վերածվել են «լճերի», ինչի հետևանքով էլ ջրերը հասել են քաղաքների և շրջանների մետրոներին:

Ստամբուլի Փենդիքի շրջանում գտնվող Ֆևզի Չաքմաք-հիվանդանոց կայարանը ամբողջությամբ ողողված է անձրևաջրերով:

Կայարանը վերագործարկելու համար համապատասխան մարմինների կողմից աշխատանքներ են իրականացվում:

Այս խորագրի վերջին նյութերը