Մոտոցիկլետով երիտասարդը, զրկված լինելով վարելու իրավունքից, կատարել է մի շարք խախտումներ
Սեպտեմբերի 30-ին, գիշերվա ժամը 4:15-ին, մայրաքաղաքի պարեկները Աթենքի փողոցում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Բաբաջանյան փողոցի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Վարելով առանց համարանիշի «Սուզուկի» մոտոցիկլետը` նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, կանգ չի առել, այլ դիմել է փախուստի, տրանսպորտային միջոցն արագ վարել է մայրաքաղաքի տարբեր փողոցներով ու մայթերով, անցել լուսացույցի կարմիր ազդանշանի առկայությամբ:
Իսկ Աթենքի փողոցում, նրան կանգնեցնելու հերթական փորձի ընթացքում, երիտասարդը մոտոցիկլետով հարվածել է պարեկների ծառայողական մեքենային՝ պատճառելով գույքային վնաս:
Ձերբակալումից հետո պարզվել է, որ երիտասարդը զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:

Նախաքննությամբ հանգամաքները պարզվում են: