Լրահոս

02.10.2023 20:13


Սպանություն Երևանում. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Սպանություն Երևանում. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Երևանում 28 տարեկան երիտասարդ է ձերբակալվել նախկին փեսային սպանելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Սեպտեմբերի 30-ին` ժամը 21-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Կոնդի տներից մեկում նախկին փեսան դանակով հարձակվել է իր վրա, ինքը պաշտպանվել է և խողովակով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին, նաև գլխին»,–ասված է հաղորդագրությունում:

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված հասցե:

Մարմնական վնասվածքներ ստացած և անգիտակից վիճակում գտնվող 43-ամյա նախկին փեսային շտապօգնության խումբը տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ահազանգողը` Սիսիանի բնակիչ 28-ամյա երիտասարդը ժամը 21.45-ին սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին:

Ժամը 22.45-ին հիվանդանոցից հայտնել են, որ 43-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը