Ալավերդիում կասեցվել է «Պանիր Լոռի» արտադրատեսակի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունն իրականացվում է հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների խախտմամբ (Լոռու մարզ, ք․ Ալավերդի):
Մասնավորապես՝
- արտադրական շինության տարածքը չի եղել նորոգ վիճակում, չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սննդի շղթայում ներգրավված աշխատողները չեն ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննությունների:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է «Համով կաթ» ՍՊԸ-ի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: