Ադրբեջանն օկուպացված Արցախում կիրականացնի իր ռադիոյի և հեռուստատեսության հեռարձակում
Ադրբեջանը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի օկուպացված Արցախում ռադիոյի և հեռուստատեսության հեռարձակման որակի հետագա բարելավման և ծածկույթի ընդլայնման ուղղությամբ։ Այս մասին հայտնի է դարձել այդ երկրի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարության հաղորդագրությունից:
Դրանում նշվում է, որ սեպտեմբերի 29-ին Եվլախում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման ժամանակ ուսումնասիրվել է տարածաշրջանում հեռարձակման հետ կապված իրավիճակը՝ արցախյան կողմի՝ ռադիոհեռուստատեսային հեռարձակման կազմակերպման «խնդրանքը» (չակերտները՝ Tert.am) կատարելու նպատակով։