Իրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը, դեմ է սահմանների փոփոխությանը․ Նասեր Քանանի
Իրանը դեմ է տարածաշրջանում միջազգային սահմանների ու աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկ անգամ ևս վերահաստատել է պաժտոնական Թեհրանի դիրքորոշո֏մը։
Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին՝ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է տրանսպորտային ցանցերի զարգացմանը, որոնք օգուտներ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին, սակայն դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և արտատարածաշրջանային միջամտությանը:
«Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի սահմանների վերաբերյալ միանգամայն պարզ է. Մենք բազմիցս արտահայտել ենք մեր տեսակետը։ Մենք հավատացած ենք, որ բոլոր կողմերի պատասխանատու ջանքերը պետք է լուծեն վեճերը քաղաքական ու խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով»,-նշել է Քանանին՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Կովկասում խնդիրները լուծելու համար։ Խոսնակը կրկին անգամ առաջարկել է տարածաշրջանային իրավիճակի կարգավորման ուղղությամբ բանակցել 3+3 ձևաչափով։
Նասեր Քանանին նշել է, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Իրան առիթ դարձավ Իսլամական Հանրապետության համար՝ արտահայտելու իր տեսակետը կովկասյան հակամարտությունները տարածաշրջանային ներուժի միջոցով լուծելու վերաբերյալ։

Աղբյուրը՝ yerkir.am