Քաղաքական

02.10.2023 20:46


ԼՂ-ն Ադրբեջանի մաս դառնալու որոշումը կայացվել է Փաշինյանի անմիջական մասնակցությամբ․ Լավրով (տեսանյութ)

ԼՂ-ն Ադրբեջանի մաս դառնալու որոշումը կայացվել է Փաշինյանի անմիջական մասնակցությամբ․ Լավրով (տեսանյութ)

Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում մտնելու որոշումը կայացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երբ Երևանում գործիչներն ասում էին, որ 2020 թվականի նոյեմբերին պատերազմը դադարեցնելու պայմանագիր ստորագրելով՝ Պուտինը ստիպել է Փաշինյանին Ղարաբաղը տալ Ադրբեջանին, դա սուտ է։ Այս պայմանագրում, 2020 թվականի նոյեմբերի 10-ի այս համաձայնագրում գրված է, որ Ղարաբաղը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության տարածքն է, և կար ընդհանուր ըմբռնում, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։ Բայց երբ մեկ կամ մեկուկես տարի անց Փաշինյանը Պրահայում հերթական եվրոպական գագաթնաժողովում ստորագրեց փաստաթուղթ, որում ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց 1991 թվականի սահմաններում՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի, հարցը փակվեց։ Այնուհետև նա կրկին օգտագործեց այդ տերմինը Բրյուսելում: Ավելին, խնդրո առարկա փաստաթղթում, որը տարածել է ԵՄ-ն, չի ասվում, որ Հայաստանը մտահոգված է այն հայերի ճակատագրով, որոնք ապրում էին Ղարաբաղում, և որ այդ ճակատագրով պետք է բոլորը ինչ-որ կերպ վարվեն, որպեսզի նրանք չտառապեն»,-ասել է Լավրովը:

***

ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին Երևանի հայտարարությունները սուվերեն որոշում են, բայց Մոսկվան հույս ունի որ «ժամանակավոր որևէ վարչակազմ» չի խզի Հայաստանի ու Ռուսաստանի միջև կապերը։

Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե հիմա, ինչպես հայտարարեցին Հայաստանի որոշ ղեկավարներ, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, իրենք այլ տեղ կփնտրեն գործընկերներ՝ ամրապնդելու իրենց անվտանգությունը, սա իրենց սուվերեն ընտրությունն է՝ Հայաստանի ղեկավարության ընտրությունը։ Բայց ես դեռ հուսով եմ, որ ռուս և հայ ժողովուրդների միջև դարեր շարունակ գոյություն ունեցող կապերը ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարողանա խաթարել»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը լրագրողների հետ զրույցում:

Այս խորագրի վերջին նյութերը