Քաղաքական

02.10.2023 21:35


Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

Հաղորդվում է, որ Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը