Թուրքիայում կրկին խոսել են Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջի մասին
Թուրքիայի խորհրդարանի նիստում կրկին անդրադարձել են հայ-թուրքական սահմանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի ԱԷԿ-ին՝ շեշտելով որ այն լուրջ վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին գրում է թուրքական Անադոլու գործակալությունը։
Մասնավորապես, Թուրքիայի խորհրդարանի հանրագրերի հանձնաժողովն ընդդեմ Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ի դիմում է ներկայացրել երկրի պատկան մարմիններին՝ պնդելով, թե իբր վերջինս ռիսկային է։
Վերոնշյալ դիմումի հիման վրա Թուրքիայի ԱԳ նախարարությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) հուշագիր է հղել՝ պահանջելով հետևողական լինել ատոմակայանի աշխատանքներին։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելը բացառապես Հայաստանի պատասխանատվության տիրույթում է, սակայն «այնուհանդերձ, հայկական ԱԷԿ-ը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հաճախ են բնական աղետներ տեղի ունենում»։ Նշվում է նաև, որ «ատոմակայանը շատ մոտ է գտնվում սահմանին և շահագործվում է հին տեխնոլոգիաներով, այն սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար»։

Աղբյուրը՝ tert.am