Քաղաքական

03.10.2023 11:19


Հովիկ Աղազարյանը սուտ ցուցմունք է տվել զոհվածի հոր դեմ․ «Ժողովուրդ»

Հովիկ Աղազարյանը սուտ ցուցմունք է տվել զոհվածի հոր դեմ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայրը կառերեսվեն։ Բանն այն է, որ պատգամավորի ու զինվորի հոր ցուցմունքներում հակասություն կա, ուստի իրավապահները Հովիկ Աղազարյանին կկանչեն կոմիտե՝ առերեսման։

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 21-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հայհոյած՝ 44-օրյա պատերազմի հերոս Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, կալանավորել են։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին Քննչական կոմիտե են կանչել ու հարցաքննել, որտեղ նա ցուցմունք է տվել ու ասել, որ իրեն հայհոյել են, իսկ ինքը որևէ հայհոյանք չի տվել։ Քննիչը, լսելով ՔՊ-ական պատգամավորին, ավելի ուշ այլ բան է պարզել. նրան պաշտպանական կողմը ներկայացրել է տեսանյութ, որով հիմնավորվել է, որ պատգամավորը կեղծ ցուցմունք է տվել:

Իրականում Աղազարյանը ևս հայհոյել է զոհվածի ծնողին և առանց ամաչելու ստել է քննիչին՝ փաստացի կեղծ ցուցմունք տալով: Նշենք, որ Հովիկ Աղազարյանը առաջին անգամ չէ նման պատմության մեջ հայտնվում։ Նա ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանում քաղաքացու կարտոֆիլն էր ոտքով հրել ու թափել, սակայն իրավապահները նրան խուլիգանության համար պատասխանատվության չկանչեցին: Արցախցի Տաթև Վիրաբյանին էր անձնական նամակով հայհոյել ու կրկին անպատիժ մնացել։

Այնինչ, երբ ՔՊ-ականի հայհոյեցին, ապտակեցին, իրավապահները անմիջապես զինվորի հորը կալանավորեցին. սա ընտրովի արդարադատության հերթական դրսևորումն է:

Ընդգծենք, որ սուտ ցուցմունք տալը քրեորեն պատժելի է»:

Այս խորագրի վերջին նյութերը