Քաղաքական

03.10.2023 18:17


Սխալ որոշում է, Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հիմնավորման հետ. Պեսկովը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին

Սխալ որոշում է, Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հիմնավորման հետ. Պեսկովը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին

Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը սխալ որոշում է, երկրի ներկայիս ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ծագել։ Այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հետ, որն այս քայլը հիմնավորել է երկրի անվտանգության կարիքներով»,-ասել է Պեսկովը։

«Իհարկե, Հայաստանի ներկայիս ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ծագել, դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին: Մենք ի սկզբանե կասկածել և կասկածում ենք, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին ճիշտ չէ, մենք դեռ կարծում ենք, որ դա սխալ որոշում է»,-նշել է Պուտինի մամուլի քարտուղարը։

«Չէինք ցանկանա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից: Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բարեկամ պետություն, գործընկեր: Իհարկե, մենք շատ ընդհանրություններ ունենք եղբայրական հայ ժողովրդի հետ։ Մենք չենք կասկածում, որ այդ ընդհանրությունները միավորելու են հավերժ»,-ասել է Պեսկովը։

***

Լեռնային Ղարաբաղի հարցում միշտ պետք է հիշել պարոն Փաշինյանի որոշումը. նա ճանաչել է Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ: Սա ներկայիս իրավիճակի նախահիմքն է. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանն ուշադիր հետևում է ղարաբաղցի հայերի ճակատագրին. մենք մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում, մեր խաղաղապահները շարունակում են իրենց գործունեությունը»,-ասել է Պեսկովը:

***

Հայաստանն անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ից և ռուս-հայկական գործընկերության մեխանիզմներից լավ բան չունի. այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ի հետ գործընկերությունը բավարար միջոցներ չեն երկրի անվտանգության ապահովման համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը