Քաղաքական

04.10.2023 11:29


Հայաստանում որոշումների կայացման գործընթացը հաշվի չի առնում մարդկանց կարծիքները․ Զախարովա (տեսանյութ)

Հայաստանում որոշումների կայացման գործընթացը հաշվի չի առնում մարդկանց կարծիքները․ Զախարովա (տեսանյութ)

Հայաստանում որոշումների կայացման գործընթացը հաշվի չի առնում հասարակական կարծիքը։ Sputnik ռադիոյի եթերում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կայացվում են որոշումներ, որոնք համազգային նշանակություն ունեն ոչ միայն այսօրվա, այլև ազգի պատմության համատեքստում։ Նրանք այդ որոշումները կայացնում են առանց հասարակական կարծիքի վրա հենվելու, առանց հանրաքվեի արդյունքների վրա հենվելու»,–ասել Է Զախարովան Հայաստանում տիրող իրավիճակի մասին։

Նա հավելել է, որ Հայաստանում իշխանության ներկայացուցիչների ամփոփիչ գործողությունները հակասում են այն ամենին, ինչ խոստացել էին ընտրություններից առաջ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

***

Վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ եվրոպացի դիտորդները որդեգրել են ամենաստոր դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը։

«Սկզբում նրանք զբաղված էին Հայաստանին հորդորելով և խոստումներ տալով, և պարզապես պաշտոնական Երևանը գցեցին իրենց հաջորդ ծուղակները, հետո դարձան լուռ վկաներ, թե ինչպես է զարգանում իրավիճակը։ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ճանապարհից հետ պահեց հենց արևմտյան հանրությունը՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն: Բրյուսելն առաջին և հիմնական ձայներից էր, որ պետք չէ իրականացնել այն ամենը, ինչ պայմանավորվել են Մոսկվան, Երևանն ու Բաքուն, այլ պետք է գնալ ինչ-որ հատուկ ճանապարհով։ Ահա թե որտեղ էր տանում այս հատուկ ճանապարհը, ցավոք, մենք բոլորս հիմա տեսնում ենք:

Թե ինչպես են ռուս խաղաղապահները հանդես գալիս հրադադարի հաստատման հարցում որպես միջնորդ, ԵՄ-ն այս ամենը դիտում էր կողքից՝ չմտածելով անգամ գործնական առումով ինչ-որ կերպ օգնելու և աջակցելու մասին։ Ինչպես է ռուսական կողմը կազմակերպել հումանիտար օգնության առաքումը Լաչինի միջանցքի ապաշրջափակումից հետո, ինչպես է ուղեկցել Հայաստան մեկնող ղարաբաղցիներին... Բրյուսելն ու ԵՄ-ն ընդհանրապես լուռ նայեցին այս ամենին կողքից։

Դե, ինչպե՞ս լուռ... Բնականաբար, ՀՀ քաղաքացիներին ստեր ասելով, որ թե իբր Ռուսաստանը դավաճանել է իրենց։ Ռուսաստանը չէր, որ դավաճանեց. Ռուսաստանը միշտ եղել է այնտեղ, միշտ դադարեցրել է արյունահեղությունը այս տարածաշրջանում, միշտ օգնել է ֆինանսապես, տնտեսական, մարդասիրական առումներով: Իսկ այն, ինչ պայմանավորվել էին Մոսկվայի միջնորդությամբ, Երևանին հենց ԵՄ-ն համոզել հետ կանգնել դրանք իրականացնելուց: Եվրամիությունն էր, որ դավաճանեց հայերին. ԵՄ-ն դարձել է տարածաշրջանում սադրիչ:

ԵՄ դիտորդները գնդակոծության տակ չեն ընկել և չեն զոհվել, ինչպես ռուս խաղաղապահները: Նրանք միյն հրահրել են միայն դա գիտեն...

Անկեղծ ասած, Հայաստանում ԵՄ առաքելությունը ոչ մի կայունություն կամ դեէսկալացիա չի ապահովում, և նրա հիմնական խնդիրը Հայաստանի անվտանգությունը չէ, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելը չէ, այլ հետախուզական մոնիտորինգը ի շահ Բրյուսելի և իրավիճակի հրահրումը։ Բարձրագոչ, միժմանակ սուտ հայտարարությունների պակաս չկա»,-նշել է նա։

Մեկնաբանելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջերս տված հարցազրույցը՝ Զախարովան հիշեցրել է, որ հենց ԵՄ-ն է գագաթնաժողովներ գումարել Պրահայում և Բրյուսելում, որտեղ Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ «Թեև մինչ այս Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հակառակն էր ասում։ Մինչ այդ ասում էին, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը Հայաստանն է։ Ինչո՞ւ Շառլ Միշելը չհիշեց ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը.

Ինչո՞ւ Պրահայում և Բրյուսելում հանդիպումների ժամանակ ԵՄ-ն չառաջարկեց հոգ տանել ԼՂ բնակիչների անվտանգության մասին՝ լինելով պաշտոնական Երևանի կուրատորը։ Որովհետև ԵՄ-ն զբաղվում էր միայն մեկ բանով՝ սադրանքով: ԵՄ-ն ու ԱՄՆ-ն երբեք չեն մտածել Լեռնային Ղարաբաղի բնակիչների ճակատագրի մասին, սա նրանց քաղաքական խաղի մի մասն է միայն։ Նրանց մտածմունքը Ռուսաստանն է: Նրանց բոլոր գործողությունների հիմքում ռուսաֆոբ մոտեցումն է... Հենց Բրյուսելն է պատասխանատու այն բանի համար, որ Մոսկվայի, Երևանի և Բաքվի բոլոր պայմանավորվածությունները փոխարինվեցին հենց այս գագաթնաժողովներով՝ ԵՄ երկրների տարածքում, և Երևանի դիրքորոշումը ձեըավորվել է ԵՄ ազդեցության տակ։ Պետությունների ինքնիշխան իրավունքն է ձևավորել իրենց դիրքորոշումը, բայց գոնե դա պետք է հետևողական լինի»,-նշել է Զախարովան։

Աղբյուրը՝ news.am

***

Եվոպական Միությունն է Պրահայում և Բրյուսելում կազմակերպել գագաթնաժողովները, որոնց շրջանակում Հայաստանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածք: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ՝ հավելելով, որ այդ գագաթնաժողովներում Երևանը հրաժարվել է մինչ այդ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ԼՂ շուրջ ձեռք բերած պայմանավորվածություններից:

«Մինչդեռ դրանից առաջ ՀՀ ղեկավարությունն անում էր լրիվ հակառակ հայտարարություններ. հիշեցնեմ՝ մինչ այդ նրանք ասում էին, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը Հայաստան է: Իսկ ինչո՞ւ Պրահայում և Բրյուսելում ԵՄ-ն, լինելով պաշտոնական Երևանի համակարգողը, չի առաջարկել հոգ տանել Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին: Որովհետ ԵՄ-ն, բոլոր այդ «շառլ միշելները», «բորելները», «ուրսուլա ֆոն դեր լայենները» զբաղվել են սադրանքով: ԵՄ-ին և ԱՄՆ-ին երբեք էլ չի հետաքրքրել Ղարաբաղի հայերի ճակատագիրը: Սա ընդամենը նրանց քաղաքական խաղի մասն է: Նրանց բոլոր գործողությունների հիմքում հակառուս, ռուսատյաց մոտեցումն է»,-ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ դիրքորոշում ձևավորելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն այդ դիրքորոշումը պետք է լինի հետևողական:

Աղբյուրը՝ tert.am

***

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հնարավոր արգելքի մասին տեղեկությունները։

Դիվանագետը սա որակել է Երևանում ԱՄՆ դեսպանատան ակտիվ աշխատանքի ևս մեկ արդյունք։ Նրա խոսքով՝ ԱՄՆ դեսպանատան 2 հազար աշխատակից զբաղված են ապատեղեկատվություն և կեղծ լուրեր տարածելով։ Եվ այս ֆոնին պատգամավորների հայտարարություններ են հայտնվում ռուսական ալիքների հեռարձակումն արգելելու անհրաժեշտության մասին։

Միևնույն ժամանակ Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանում գործող իշխանությունները իշխանության են եկել խոսքի ազատության կարգախոսով, սակայն այժմ ժողովրդին այլընտրանքային տեղեկատվություն ստանալու հնարավորությունից զրկելու փորձերը հարված են ժողովրդավարությանը:

«Արգելափակման մասին հայտարարությունները որքանո՞վ են արտացոլում պաշտոնական Երևանի դիրքորոշումը, պետք է նրանց հարցնել, թող Երևանը մեկնաբանի սա: Բայց եթե նման մտքերը կան այնտեղ, ապա կարծում եմ, որ պետք է տեղյակ լինեն, որ նրանք իրենց հայտարարություններով պարզապես խաչ են քաշում այն ժողովրդավարական սկզբունքների վրա, որոնց մասին խոսում էին իբրև առաջնահերթություն»,-նշել է նա։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել էր ռուսական հեռուստաալիքներն անջատելու անհրաժեշտության մասին՝ երկրի ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող «հակահայ բովանդակության» պատճառով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը