Էլեկտրալարերում հրդեհ է բռնկվել, պարզվել է, որ այն տեղի է ունեցել բնակարանում
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի 1-ին փակուղու թիվ 2 ա/5 շենքի հարևանությամբ էլեկտրական լարեր են այրվում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկությունների, պարզվել է, որ հրդհեը բռնկվել է Ուլնեցի 1-ին փակուղի թիվ 2ա/5 տանը (50 քմ, սեփականատեր Վալյա Գալստյան) այրվել է ննջասենյակի առաստաղը (մոտ 10քմ) և խորդանոցում կենցաղային իրեր (3 խ․մ)։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: