Աշխարհ

04.10.2023 16:38


«Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը

«Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը

Հնդիկ ռեփեր Seraiah-ն, որը կատարում է Հայոց ցեղասպանության մասին «Մեծ եղեռն» երգը, անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի փողոցներից մեկը Էնվեր Փաշայի անունով վերանվանելուն։

«Ադրբեջանը շտապել է Ստեփանակերտի փողոցներից մեկը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, որը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկն է։ Մինչդեռ Ադրբեջանը պնդում է, թե կհարգի Արցախում ապրող էթնիկ հայերի իրավունքները։ Այո, իհարկե, կհարգի․․․»,-ինստագրամյան իր էջի Story բաժնում գրել է երգիչը։

25

Հավելենք, որ Seraiah-ն, որի իրական անունը Ռոշան Ջիբոդհ է, Երևան կատարած իր այցի ժամանակ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր, որ դպրոցական տարիներից է հետաքրքրվել Հայաստանի պատմությամբ։ Նրան, հատկապես, հուզել է Հայոց ցեղասպանության թեման։

«Կարծում եմ՝ ամեն ինչ սկսվել է ավագ դպրոցում, երբ դեռ դեռահաս էի: Ես Հայաստանի մասին շատ բան չգիտեի դեռ, բայց մենք մի դաս ունեինք Ապրիլի 24-ին ընդառաջ, և իմ թուրք համադասարանցիներից շատերն ինձ ասում էին՝ գիտե՞ս այդ ցեղասպանությունը, որի մասին խոսում են, իրականում չի կատարվել: Ես սկսեցի ինքս ինձ մտածել՝ ինչպե՞ս են նրանք այսքան վստահ դա պնդում, այդպիսով սկսեցի ինքս ուսումնասիրություններ կատարել: Ես Քրիստոնյա եմ, և երբ կարդում էի քրիստոնեության պատմությունը, ցանկացա ավելին իմանալ: Եվ ես նաև կարդացի այդ սարսափելի ոճրագործության մասին, որի պատճառով հայ ժողովուրդը տառապել է: Փաստորեն, ոչ ոք չկար, որ օգներ նրանց: Այդ փաստն ինձ, իսկապես, հուզեց»,-նշել էր նա։

Այս խորագրի վերջին նյութերը