Հեղուկ գազի լիցքավորման կետում հրդեհ է բռնկվել. 47 քաղաքացի տարհանվել է
Ջերմուկի խճուղում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետերից մեկում՝ մոտ 15 տոննա տարողությամբ հեղուկ գազի վերգետնյա ռեզերվուարում հոկտեմբերի 4-ին ժամը 23։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել: Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Տ. Բ.-ն (ծնված 1970 թ.), Ժ. Բ.-ն (ծնված 1991 թ.) և Մ. Մ.-ն (ծնված 1982 թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները Տ. Բ.-ի և Ժ. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Մ.-ինը՝ միջին ծանրության:
47 քաղաքացի տարհանվել և տեղափոխվել է անվտանգ տարածք։