Քաղաքական

05.10.2023 11:54


ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին և ներկա պետական այրերի ձերբակալությունը

ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին և ներկա պետական այրերի ձերբակալությունը

ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին և ներկա պետական այրերի ձերբակալությունը:

Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ.

«ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին և ներկա պետական այրերի ձերբակալությունը, որոնց մեջ է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը։

21րդ դարում ամբողջ մարդկության, գերպետությունների և միջազգային, այսպես կոչված, իրավունքների պաշտպան կազմակերպությունների աչքի առջև Արցախում տեղի է ունենում ցեղասպանություն, և մի ամբողջ ժողովրդի հայրենազրկում։

Դավադիր պայմանավորվածությունների ու լուռ համաձայնությունների պայմաններում Ադրբեջանի հանցավոր ռեժիմը փորձում է Արցախի Հանրապետության կազմալուծման և արցախահայության հայրենազրկման գործընթացն անշրջելի դարձնել։ Այս համատեքստում Արցախի Հանրապետության գործող և նախկին քաղաքական և ռազմական ղեկավարության մի շարք ղեկավարների գերեվարումը և կեղծ մեղադրանքներով կալանավորումը հերթական աղաղակող ապօրինությունն է և հեռու գնացող նպատակներ ունի։

Այս հարցը ոչ միայն քաղաքական, այլև ազգային նշանակություն ունեցող և արժանապատվության հարց է։ Իրավական գործիքակազմերը կարևոր, բայց բավարար չեն գերեվարված գործիչների ազատման համար։

Առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները, բայց նաև ամբողջ աշխարհի ազդեցիկ հայկական շրջանակները պետք է գործադրեն քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար։

Ալիևյան վարչակարգի հանցավոր գործունեությունը, ուժի կիրառման սպառնալիքով էթնիկ զտումների ցեղասպան քաղաքականությունը չի կարող և չպետք է անհետևանք ու անպատիժ մնալ»:

Այս խորագրի վերջին նյութերը