Լրահոս

05.10.2023 12:24


Հարկադիր կատարման ծառայությունը շներ է աճուրդի հանել․ «Ժողովուրդ»

Հարկադիր կատարման ծառայությունը շներ է աճուրդի հանել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, բացի անշարժ գույքից և ոսկյա իրերից, գրավադրված ապրանքների շարքում կան նաև կենդանիներ։ Քանի որ հայերս սովորություն ունենք ոսկյա իրեր գրավադնել, այս հարթակում կա ոսկյա իրերի լայն տեսականի, բայց կենդանիներն ինչպես են գրավադրվել, անհայտ է։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կարող եք գտնել 25 հազար 126 դրամ արժողությամբ Բուլդոգ ցեղատեսակի շուն, տարիքը՝ 8-9 ամսական։ Հաջորդ կենդանին ևս շուն է, և «Նկարագրություններ» բաժնում գրված է. «Հավանաբար Տոյ Սպանիել/Պապիլոն/ և Չիխուախուա ցեղատեսակների խառնուրդ, մոտ 8-15 ամսական»։ Աճուրդում շատ են նաև առօրյա օգտագործման իրեր՝ մանկական հագուստ՝ 1000, 2000, 3000 դրամ արժեքով։ Ամենահետաքրքիրն այս շարքում 35 հազար 21 դրամ արժողությամբ սանրերի խուրձն էր՝ 744 հատ, նկարագրությունը՝ «Նոր, ապրանքային տեսքը պահպանված»։

Հաջորդը և ամենաուշագրավը հեմոդիալեզի սարքերի՝ աճուրդում գտնվելն էր. այն արժե 64 հազար դրամ այն պատճառով, որ տեսքից այն բավականին հին է։ Բազմիցս առողջապահական ոլորտի մասնագետները բարձրաձայնում են, որ սակավ են հեմոդիալեզի սարքերը, և էքստրենալ արյան մաքրման այդ մեթոդով գործածվող սարքերը չեն բավականացնում։ Առողջապահության նախարարությանը բազմիցս դիմել ենք այս ոլորտում սարքերի և կայանների համալրման համար, սակայն ոչ մի պատասխան չկա։

Հիշեցնենք, որ Հայաստանում Առողջապահության նախարարության կողմից կան լիցենզավորված՝ բժշկական հաստատությունների 14 մասնագիտացված բաժանմունք: Քանի որ քրոնիկ երիկամային անբավարարությունը, ըստ մահվան պատճառների, զբաղեցնում է 11-րդ տեղը, այս դեպքում 14 բաժանմունքները ևս կարող են չբավարարել։ Մարզերում և Երևանում բաշխված բաժանմունքները կան, սակայն պետպատվերները միայն Երևանում կատարվող հեմոդիալեզի դեպքում է գործում։ Այլ տեղերում պետպատվերի համակարգ հեմոդիալեզի դեպքում չի գործում»:

Այս խորագրի վերջին նյութերը