Հյուրերին դիմավորելու համար ԱԳՆ-ն նոր միկրոավտոբուսներ է ձեռք բերել
Հայաստանի ԱԳՆ-ն նոր միկրոավտոբուսներ է ձեռք բերել: ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում երկու միկրոավտոբուսները ԱԳՆ-ին ամրացնելու որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ԱԳՆ-ն, հաշվի առնելով նախորդ տարիների ընթացքում ՀՀ ժամանած օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ուղեկցող պատվիրակությունների մեծ թիվը, ինչպես նաև գնահատելով նման այցելությունների պատշաճ կազմակերպման՝ մասնավորապես համապատասխան տրանսպորտային միջոցներով ապահովելու կարևորությունը, նախաձեռնել է նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցները միկրոավտոբուսներով համալրելու գործընթաց:
Այդ նպատակով նախարարությունը ՀՀ է ներմուծել Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից ձեռք բերված 2022թ. արտադրության Mercedes Benz մակնիշի V 250 մոդելի մոդելի և MercedesBenz մակնիշի Sprinter մոդելի միկրոավտոբուսները:
Նշյալ միկրոավտոբուսների ձեռք բերումը կարևոր է նաև ֆինանսական միջոցների տնտեսման առումով, հաշվի առնելով, որ միկրոավտոբուսի առկայության պայմաններում զգալիորեն կնվազի այն ֆինանսական ծախսը, որը պարբերաբար կատարվում է համապատասխան տրանսպորտային ծառայությունները ձեռք բերելու նպատակով:
Նախարարության հաշվեկշռում գրանցված 2012թ. արտադրության Hyundai H1 մակնիշի միկրոավտոբուսը՝ մաշվածությամբ պայմանավորված չի շահագործվում և նախարարությունը դիմել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ միկրոավտոբուսի օտարման գործընթաց նախաձեռնելու խնդրանքով: