Քաղաքական

05.10.2023 17:55


«Զանգեզուրի միջանցքը» հիմք կստեղծի արտատարածաշրջանային ռազմական ուժերի միջամտության համար. Իրանի ԱԱԽ քարտուղար

«Զանգեզուրի միջանցքը» հիմք կստեղծի արտատարածաշրջանային ռազմական ուժերի միջամտության համար. Իրանի ԱԱԽ քարտուղար

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը հիմքեր կստեղծի արտատարածաշրջանային ռազմական ուժերի միջամտության համար և նոր ճգնաժամեր կառաջացնի այս ռազմավարական տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանը Ադրբեջանի նախագահի հատուկ հարցերով ներկայացուցիչ Խալաֆ Խալոֆովի հետ հանդիպմանը, գրում է Mehr-ը։

Նրա խոսքով, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ առաջացնող գործողությունները, ինչպիսիք են «Զանգեզուրի միջանցքի» հարցով այլ խաղացողների առաջարկները, չեն օգնի այս տարածաշրջանի երկրներին, ինչպես նաև հիմք կստեղծեն արտատարածաշրջանային ռազմական ուժերի միջամտության համար։ Եվ, իհարկե, այս գործողությունները նոր ճգնաժամեր կառաջացնեն այս տարածաշրջանում, ռազմավարական տարածաշրջանում։

Ահմադիանը նաեւ ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է ցանկացած ծրագրի, որը կհանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը