Քաղաքական

05.10.2023 20:56


ՀՀ-ն, առանց մեզ տեղյակ պահելու, ճանաչեց Ղարաբաղն Ադրբեջանի կազմում. Պուտին (տեսանյութ)

ՀՀ-ն, առանց մեզ տեղյակ պահելու, ճանաչեց Ղարաբաղն Ադրբեջանի կազմում. Պուտին (տեսանյութ)

Հայաստանն ինքն է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ 2022 թվականի աշնանը Պրահայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո տեղի է ունեցել Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, որի արդյունքներով էլ ստորագրվել է հայտարարություն, որով Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։

«Ավելին, պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի ղեկավարները, ուղղակիորեն քառակուսի կիլոմետրերով նշել են Ադրբեջանի տարածքը, որը, իհարկե, ներառում է Ղարաբաղը։ Նրան նաև ընդգծել են, որ ճանաչում են Ադրբեջանի ինքնիշխանությունը ժամանակին ԽՍՀՄ կազմում ներառված Ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակներում: Եվ, ինչպես հայտնի է, Ղարաբաղը նույնպես եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում: Այսինքն, ըստ էության, լուծվել է գլխավոր առանցքային հարցը, որը Ղարաբաղի կարգավիճակի հարցն էր»,-նշել է Պուտինը։

Պուտինի նաև հավելել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, ՀՀ ղեկավարության կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու անխուսափելի հետևանքով էր։

«Այս ամենն անխուսափելի էր Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումից հետո։ Միայն ժամանակի հարց էր, թե երբ և ինչպես Ադրբեջանն այնտեղ սահմանադրական կարգ կհաստատեր՝ իր պետության սահմանադրության շրջանակներում»,-ասել է ՌԴ նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը