Քաղաքական

05.10.2023 21:14


Ռուս խաղաղապահներն ապամոնտաժել են իրենց դիտակետերն Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապամոնտաժել են իրենց դիտակետերն Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ապամոնտաժել են իրենց ժամանակավոր դիտակետերը։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը»,-նշված է տեղեկագրում։

Այս խորագրի վերջին նյութերը