Քաղաքական

06.10.2023 10:57


Մակրոնը հայտարարել է, որ այժմ Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու ժամանակը չէ

Մակրոնը հայտարարել է, որ այժմ Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու ժամանակը չէ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը անարդյունավետ կլինի։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, նա հայտարարել է Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ, դրանք անարդյունավետ կլինեն և կխոչընդոտեն Հայաստանի տարածքն ու նրա բնակչությանը լավագույնս պաշտպանելուն: Այժմ պահանջկոտության, հստակության, պարտավորությունների պահպանման և ռազմական աջակցության ժամանակն է. այս տարբերակն է ընտրել Ֆրանսիան: Այս պահին պատժամիջոցների ժամանակը չէ, քանի որ մենք պետք է շարունակենք երկխոսությունն Ադրբեջանի հետ»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը։

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան անում է հնարավոր ամեն ինչ Հայաստանին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու համար։

«Հիմա գլխավորը (Լեռնային Ղարաբաղից եկած - խմբ․) ընտանիքների հետ կապված իրավիճակն է և սահմանի հարցը»,-ասել է նա՝ հավելելով, որ «անհրաժեշտ է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ տարածաշրջանում ցանկացած ապակայունացումից խուսափելու համար»։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը