Լրահոս

06.10.2023 12:59


Երևանում տղամարդը ավտոքարշակի վրա աշխատանքներ կատարելիս վայր է ընկել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Երևանում տղամարդը ավտոքարշակի վրա աշխատանքներ կատարելիս վայր է ընկել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Երևանում, հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13:30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին, և հայտնել են, որ Նոր Հաճնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը գլխի մասում ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ ոստիկանությունը պարզում էր դեպքի հանգամանքները, պարեկները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափովել Մյասնիկյան պողոտայից, որտեղ ավտոքարշակի վրա աշխատանքներ կատարելու ընթացքում քարշակի վրայից վայր է ընկել, և այդ պահին նշված վայրով անցնող Նոր Հաճնի շտապօգնության բժիշկները կանգնել են, պարեկների և քաղաքացիների օգնությամբ, նախ, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը պարզում են վիրավորի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը