Կարծիք

06.10.2023 14:40


ՀՀ-ում իշխող հանցավոր խունտայի պարագլուխն ադրբեջանական հավակնությունների շուրջ քննարկումները տեղափոխեց ՀՀ տարածք` այսպես կոչված անկլավների դաշտ

ՀՀ-ում իշխող հանցավոր խունտայի պարագլուխն ադրբեջանական հավակնությունների շուրջ քննարկումները տեղափոխեց ՀՀ տարածք` այսպես կոչված անկլավների դաշտ

Զգո՞ւմ եք` ինչպես սահուն քայլերով, աննշմար, որպես մոտալուտ աղետի նախերգանք, Արցախի հարցը 《փակելուց》հետո ՀՀ֊ում իշխող հանցավոր խունտայի պարագլուխը ադրբեջանական հավակնությունների շուրջ քննարկումները տեղափոխեց ՀՀ տարածք` այսպես կոչված անկլավների դաշտ։

ՀՀ֊ի համար ողբերգական հետևանքներով լի 《անկլավների》հանձնման օպերացիայի բարեհաջող իրագործման դեպքում չարաբաստիկ քննարկումները կշարունակվեն ադրբեջանական տարրի` ՀՀ վերադարձի շուրջ, հետո` վերջիններիս կյանքի ու գույքի անձեռնմխելիության, վնասների փոխհատուցման շուրջ, հետո ՀՀ֊ում ադրբեջանական հոծ բազմությունը կպահանջի երկիրը միացնել Թուրքիային կամ Ադրբեջանին, քանզի իրենք անվտանգ կզգան միայն այդ դեպքում։

Հետո կքննարկվի Ադրբեջանին 30 տարվա ընթացքում հասցված նյութական, բարոյական և այլ վնասների փոխհատուցման հարցը, և ՀՀ ամեն քաղաքացու վրա կդրվի պետությանն այդ գծով 《տուգանք 》վճարելու պարտավորություններ։

Հետո...

Եվ այսպես շարունակ հայ ժողովուրդը ստիպված կլինի բան ու գործը թողած ապրել՝ հանուն Թուրքիայի, հանուն Ադրբեջանի, հանուն նիկոլական խմբավորման մոլագար հակումների։

Հա, մոռացանք, և այդ ամենը հանուն 《խաղաղության օրակարգի》, Սերգոյի լավ ապրելու մասին սրսկվող հույսերի...

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը