Լրահոս

06.10.2023 22:29


Կրակոցներ Ապարանում հայտնի «Գնթունիք»-ի դիմաց. կա վիրավոր. ատրճանակով զինված քաղաքացուն պարեկները վնասազերծել են

Կրակոցներ Ապարանում հայտնի «Գնթունիք»-ի դիմաց. կա վիրավոր. ատրճանակով զինված քաղաքացուն պարեկները վնասազերծել են

Արագածոտնի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել. ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկներն Ապարան քաղաքում՝ «Գնթունիք» սուպերմարկետի դիմաց, վնասազերծել են կրակոցներ արձակած քաղաքացուն, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարեկները նկատել են, որ «Գնթունիք»-ի մոտ վիճաբանություն է տեղի ունենում և մոտենալով դեպքի վայր, տեսել են, որ մի քաղաքացի զինված է ատրճանակով, իսկ դեպքի վայրում էլ քաղաքացիները պարեկներին հայտնել են, որ այդ քաղաքացին կրակոցներ է արձակել տաքսիստի ուղղությամբ։

Պարեկները կարողացել են վնասազերծել կրակողին, ապա դեպքի վայր ժամանած Ոստիկանության աշխատակիցները նրան տեղափոխել են ոստիկանության Ապարանի բաժին։

Արդեն տեղում տուժածը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ նրա թիկունքի հատվածում կա կրակոցի 3 հետք։ Այս պահին վիրավորը գտնվում է Ապարանի բժիշկների հսկողության տակ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակը։

Այս խորագրի վերջին նյութերը