Քաղաքական

06.10.2023 23:31


Ալիևը հայտարարել է «մոտ ապագայում» «3+3» ձևաչափով հանդիպման մասին

Ալիևը հայտարարել է «մոտ ապագայում» «3+3» ձևաչափով հանդիպման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «մոտ ապագայում» «3+3» ձևաչափով հանդիպման մասին։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի հետ Ալիևի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ադրբեջանն է համագործակցության 3+3 ձևաչափի նախաձեռնողը և մոտ ժամանակներս այս ձևաչափով հանդիպումների անցկացումը դրական քայլ է գնահատել։

Նա նաև նշել է, որ Բաքուն «շարունակում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով տրանսպորտային միջանցքների ստեղծման հետ կապված գործունեությունը»՝ ընդգծելով Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և կարողությունների հետագա ընդլայնման ոլորտում իրականացվող աշխատանքների կարևորությունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը