Քաղաքական

07.10.2023 11:21


Իսպանիայում հանձնեց Արցախը ու պաշտոնապես անցավ ՀՀ տարածքներին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Իսպանիայում հանձնեց Արցախը ու պաշտոնապես անցավ ՀՀ տարածքներին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Նախորդ թողարկումս այն մասին էր, որ Իլհամ Ալիևը, իր տեսանկյունից, կարիք չունի Նիկոլի հետ հանդիպման գնալու․ նա ուզում էր Արցախը, հայաթափել է, մնացածն էլ կստանա անգամ առանց բանակցությունների։ Բառացիորեն ժամեր անց Իլհամ Ալիևը մեծ նվեր ստացավ Հայաստանի փաստացի դեռևս վարչապետի ու եվրոպական առոջնորդների կողմից։ Տունը նստած՝ իմացավ, որ Հայաստանը իրեն հանձնում է Արցախը և գյուղեր է նվիրելու, մոտ մեկ տասնյակ։ Ես համաշխարհային պատմության մասնագետ չեմ, գուցե պատմաբանները ուսումնասիրել են՝ կա՞ նման դեպք, որ հակամարտող կողմը, առանց մյուս կողմի մասնակցության, անգամ՝ համաձայնության, նրան նվիրի տարածքներ։

Փաշինյանն այսպես ասած՝ մեր մասին մտահոգ արևմտյան ղեկավարների հետ վերջնականապես ստորագրեց Արցախը Արբեջանի մաս ճանաչելու փաստաթուղթ։ Փաշինյանը վերջնականապես հանձնեց Արցախը՝ իր ստորագրությամբ։ Կրկնում եմ՝ եզակի պատմական դեպք է, որ երկու հակամարտող կողմերից մեկը մյուսին առանց անգամ նրա իմացության և համաձայնության, նվիրի տարածքներ։

Ո՞րն է էս ՔՊ-ականների մարտավարությունը․ սրանք մի հատ շռնդալից պարտություն են կրում, մի հատ այլանդակ բան են անում, բայց միանգամից, քանի դեռ մյուսները չեն հասցրել հասնալ ինչ է կատարվել, դա ներկայացնում են որպես հաղթանակ ու ֆեյքային տրամաբանությամբ տարածում այն, խճճում մարդկանց։ Հիշեցնեմ, որ 2018-ին Նիկոլը Բոլթոնի հետ պայմանավորվում էր հանձնումերի շուրջ, բայց ասում էր՝ դիվանագիտական նվաճում է եղել, սաղ ՔՊ-ն դա էր տարածում։ Ղարաբաղում նահանջելով գալիս էին, Ալենը գրում էր՝ հեսա շատ լավ խաբար կլսեք, ու դա էին տարածում։ Արայիկ Հարությունյանը Արցախի Արայիկին գրում էր Արցախի նախագահին՝ հեսա կհաղթենք, ադաշ ջան, սաղ դա էին տարածում՝ իբր՝ մեջի մարդ է, գիտի ինչ է ասում։ Հիմա էլ նույն Նիկոլի Արայիկը ափալ-թափալ ֆեյսբուքում գրում է՝ փաստոերն չէիք ուզում գնա Գրանադա, որ հաջողությունը չլինե՞ր։ Ասում է, թե «Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել՝ ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի։ Անկլավների թեման չի քննարկվել, միջանցքի թեման փակ է»։ Արայիկ Հարությունյանին ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի ասուլիսը 2023 թվականի մայիսի 22-ին։ Լրագրողը հարցնում է՝ Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնո՞ւմ են անկլավները, պատասխանում է՝ այո։ Այսինքն՝ կառավարության պաշտոնյան զբաղված է ֆեյք տեղեկատվություն տարածելով։

Իհարկե՝ միայն ուրախ կլինեմ, եթե փակ լինի միջանցքի թեման։ Բայց հարց՝ արդյո՞ք փակ է։ Ո՞ւմ հետ եք փակել էդ թեման, Ալիևի՞, Մակրոնի՞, Միշելի՞, ո՞ւմ։ Ալիևի հետ պայմանավորվել եք, որ չկա՞ նման բան։ Սա ֆեյքերի կառավարություն է։ ՔՊ-ական դեպուտատ Արմեն Խաչատրյանը գրում է, թե՝ Գրանադայում տեղի ունեցածը պատերազմից հետո մեր երկրի ինքնիշխանության, անվտանգության էական ամրապնդմանն ուղղված առարկայական դիվանագիտական մեծ ձեռքբերում է։ Հանձնում են հողեր ու դա համարում մեծ ձեռքբերում։ Էն որ ասում էր մենք հպարտ ենք մեր պարտությամբ, լրիվ դա է։ Սա նույն Արմեն Խաչատրյանն է, որը գնացել էր Սև լճի մոտ նկարվել էր Ավինյան Տիգրանի հետ, կամուֆլյաժով, ու ասում էր՝ ո՞ւր ա թշնամին, էն պարագայում, երբ թուրքը էդ լճի մյուս կեսը վերցրել էր։ Սրանց ասած «դիվանագիտական ձեռքբերման» արդյունքում հանձնվում են շուրջ տասնյակ գյուղեր, Հայաստան-Իրան ցամաքային կապը կորում է, կորում է Հայաստան-Վրաստան կապը, մայրուղիներ են անցնում թշնամու ձեռքը։ Դու մենակ գյուղեր չես հանձնում, դու ունենում ես քո մայրուղիների վրա թշնամու զինվոր, պոստ, զենք։ Ու ամբողջ հարցը գիտե՞ք որն է, որ սա միակողմանի փաստաթուղթ է, մենակ Հայաստանն է ստորագրել, Ադրբեջանը չէ։ Այսինքն դու համաձայն ես տալ, բայց ինքը չի համաձայնել քեզ տալ անկլավ Արծվաշենը, չի համաձայնել զորքերը դուրս հանել Հայաստանից գրաված 150 քառակուսի կիլոմետրից։

Սրանք դիվանագիտական ձեռքբերում են համարում այն, որ վաղը շուրջ 10 գյուղի բնաիչներ բռնագաղթելու են, ինչպես արցախցիները։ Քեզ դեմ են տվել փաստաթուղթ, դու ստորագրել ես, բայց քո կոնտրպարտները չկա։ Ընդ որում, այս փաստաթղթով Նիկոլը իր անունից է ճանաչում, ոչ թե Հայաստանի Հանապետության անունից, որովհետև համաձայն ՀՀ Սահամադրության, տարածքային փոփոխությունները պետք է տեղի ունենան հանրաքվեով։ Իսկ այն գյուղերը, որ դու ճանաչում ես, դրանք ՀՀ տարածք են, թեկուզ որ դու անվանում ես անկլավ։ Էն ո՞նց էր ասում 2010 թվականի վարչապատարծքային բաժանման մասին օրենքով Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, հիմա էդ բոլոր օրենքներով Տիգրանաշենը, Ոսկեպարներն ու մյուսները հայկական են։

Ու հիմա ՔՊ-ականներն ուրախացել են, որ դա կարողացավ գնալ ու հանձնել Ադրբեջանին հողեր առանց անգամ Ալիևի մասնակցության ու համաձայնությա՞ն։ Ըստ երևույթին, Փաշինյանն ասել է՝ «Լսի, ա՛յ Ալիև, հանդիպման գալիս ես, թե չես գալիս, ես թքած ունեմ, մեկ է՝ հանձնելու եմ»։ Եվրամիության պաշտոնյա Ջոզեպ Բորելն ասում է՝ ամոթ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ներկա չեն։ Ինչի՞, ի՞նչ փոխվեց․ ձեզ թվում ա՝ եթե Էրդողանն ու Ալիևը գային էդ հանդիպմանը, դրանից լավ արդյունք էին ունենալո՞ւ։ Հենա Նիկոլը սաղի տեղը եկել էր։

Եվրոպական կառույցների ու երկրների ղեկավարներ էին մասնակցում կամ ներկա այդ հանդիպմանը․ դու ո՞նց չկարողացսր մի հատ դատապարտող բանաձև ստանալ, մի հատ պատժամիջոց ստանալ։ Քո ամբողջ տարածքը վերցրեցին, ժողովրդին կոտորեցին, վտարեցին, ու էդքանով հանդերձ, քո սիերլի Ֆրանսիան, Եվրոպական համայնքն ասում է՝ Ադրբեջանի դեմ պատժամիոջոցներ սահմանելը էֆկտիվ չի լինի, այսինքն՝ ինչ արել՝ արել եք, անցած լինի․ ու դա համարում եք դիվանագիտակկան լուրջ ձեռքբերո՞ւմ։ Դուք կյանքով մեկ ձեռքբերում չեք ունեցել, դրա համար էլ որ մի պետության ղեկավար ձեզ ձեռքով բարև ա տալիս, արդեն համարում եք ձեռքբերում։ Պետությունը 30 տարի ղեկավարած անձանց, հերոսների, գեներալների են գերեվարել, դուք Ֆրանսիայի, Գերմանիայի, եվրոպական խորհրդի ղեկավարների հետ եք բանակցում, քեզ համոզում-ստիպում են հող տաս ու քո կողմից չես պահանջում ազատ արձակեն քո գերիներին։ Էսօր կարդում եմ՝ քանի որ Ամերիկայի ու Չինաստանի հարաբերությունները լարվել են, Չինաստանը հետ է պահանջել 3 պանդայի։ Դուք հասկանում ե՞ս, գերտերություններ են, հարաբերությունները փչացրել են, անգամ իրենցից մի լուցկու չոփ չեն ուզում մնա մյուսի տիրապետության տակ։ Հիմա Ադրբեջանն էլ ինչ կարողանում է՝ քերում է, սա էլ հանձնում է, հլը ասում է՝ նայի հո բան չմոռացար, էլի ունեմ, կտամ։

«Կարճ ասած»՝ Փաշինյանը Իսպանիայում հանձնեց Արցախի տարածքը ու պաշտոնապես անցավ ՀՀ տարածքին։ Պատրաստվեք արդեն բացառապես Հայաստանից կորուստներին, քանի որ Արցախ չի մնացել։ Ադրբեջանի պետական քաղաքականությունը Հայաստան գալու մասին է, Հայաստանի պետական քաղաքականությունը՝ Հայաստանից հանձնելու։ Երկուսն էլ իրենց նպատակին հասնում են։ Նիկոլը ապացուցեց, որ եթե ուզում է հանձնել, կհանձնի, անգամ առանց Ալիևի։ Ու երբ ՔՊ-ականներն ասում են սա մեր դիվանագիտական ձեռքբերումն էր, ուզում եմ հարցնել՝ իսկ դուք ո՞ր երկիրն եք ներկայացնում, Թո՞ւրքիան, թե՞ Ադրբեջանը։ Կարո՞ղ եք ասել, Ալիև՞ն է ավելի շատ ջանք թափում իր երկրի համար, թե՞ Հայաստանի էս իշխանություն կոչվածը։ Գործակալներից են հաճախ խոսում․ ուզում եմ հարցնել՝ թուրքի գործակալը էլ պոզով ու պոչո՞վ է լինում։

Իսկ Ալիևը սրիկա է... Սրիկա է, քանի որ, այսքանից հետո, դեռ հապաղում է մի կարևոր շքանշանով պարգևատրել Փաշինյանին:

Սևակ Հակոբյան

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը