Աշխարհ

07.10.2023 12:34


Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է ռազմական գործողության մեկնարկի մասին

Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է ռազմական գործողության մեկնարկի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե թրեր» ռազմական գործողության մեկնարկի մասին՝ ի պատասխան պատեղստինյան ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման գործողությունների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Times օf Israel-ը:

Պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 հրթիռ: Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի տարածք է ներթափանցել ցամաքից, ծովից և օդից։ Նշվում է, որ Իսրայելը հույս ունի տասնյակ հազարավոր զինվորների կանչել։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարեց Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Շարժումը հայտնել է 35 գերեվարված իսրայելցու մասին:

Այս խորագրի վերջին նյութերը