Վատիկանում հոկտեմբերի 7-ին գումարված Եկեղեցական գերագույն ժողովի մասնակիցներն աղոթել են Արցախի, ինչպես նաև աշխարհում բոլոր այն պետությունների համար, որտեղ այժմ պատերազմներ են: Այս մասին գրում է «Վատիկան նյուզ»-ը։
«Ողորմէ համայն աշխարհին և այն հողերուն, որոնք այժմ կը տառապին պատերազմներէ, անարդարութիւններէ, ցաւէ և բռնութիւններէ, յատկապէս մեր սուրբ հողերուն` Հայաստանին և Արցախին»,-ասվում է աղոթքում, որը գլխավորել է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը:
Վատիկանում Եկեղեցական գերագույն ժողովը մեկնարել է անցած չորեքշաբթի։ Միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից և թեմերից 464 մասնակիցներ, որոնցից 365-ը ժողովի մասնակիցներ են, իսկ մնացածը՝ հյուրեր:
Վատիկանում աղոթել են Արցախի համար