Իրանն աջակցում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությանն Իսրայել դեմ
Իրանն աջակցում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությանն Իսրայելի դեմ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Isna-ն, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին։
«Շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին այդ գործողության մեկնարկի կապակցությամբ։ Աջակցում ենք պաղեստինցի մարտիկներին: Մենք նրանց հետ կլինենք ընդհուպ մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ազատագրումը»,-ասել է նա։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելին պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։