Քաղաքական

08.10.2023 20:05


Ալիևը հայտարարել է Թբիլիսիում հանդիպման հնարավորության մասին

Ալիևը հայտարարել է Թբիլիսիում հանդիպման հնարավորության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թբիլիսիում հանդիպում անցկացնելու հնարավորության մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ այս մասին Ալիևը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլիի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Ըստ աղբյուրի՝ Ալիևը նշել է, որ եթե նման պայմանավորվածություն լինի, ապա Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչները կարող են գալ Վրաստան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ կամ եռակողմ հանդիպման համար:

Այս խորագրի վերջին նյութերը