Լրահոս

09.10.2023 10:31


Երևանի Արցախի պողոտայի բնակարաններից մեկում գազի բալոն է այրվել

Երևանի Արցախի պողոտայի բնակարաններից մեկում գազի բալոն է այրվել

Հոկտեմբերի 9-ին, ժամը 06։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։08-ին, մարվել՝ 07։27-ին։ Այրվել է բնակարանի խոհանոցը (մոտ 20 քմ)՝ գույքով։

Այս խորագրի վերջին նյութերը